Շոտե Գալիցա
Շոտե Գալիցա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1895 |
Ծննդավայր | Դրենիցա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1927 |
Մահվան վայր | ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ, Ալբանիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Shote Galica Վիքիպահեստում |
Շոտե Գալիցա (ալբ․՝ Shote Galica), ի ծնե` Չերիմե Հալիլ Ռադիշևա (ալբ․՝ Qerime Halil Radisheva, Ռադիժևե, հոկտեմբերի 4, 1895, Դրենիցա, Օսմանյան կայսրություն - 1927, ՖՈՒՇԵ-ԿՐՈՒՋԱ, Ալբանիայի Հանրապետություն), ալբանացի ազգայնական` ապստամբ-կազակների շարժման անդամ է, որոնց նպատակը` ալբանական տարածքների միավորումն ու դեմոկրատական ազգայնականների կառավարությանը օժանդակումն էր Ալբանիայում։ Նա Ալբանիայի ազգային հերոս է հռչակվել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է Դրենիցա շրջանի Ռադիշև գյուղում, Կոսովո։ Նա վեց եղբայրների քույր է, 1915 թվականին ամուսնացել է Ազեմա Գալիցու հետ[1]։
Պայքարին մասնակցել է Չերիմ անվան տակ։
Գալիցան տասներկուամյա զինված պայքար է մղել։ 1919 թվականին Շոտեն մասնակցել է Կոսովոյի արևմտյան մասի ապստամբությանը, 1921-1923 թվականներին` սերբ զինվորների դեմ պայքարին` Յունիկեում։ 1925 թվականին՝ ամուսնու մահից հետո սկսել է գլխավորել պարտիզանական բանակը։ 1927 թվականի հուլիսին նա հեռացել է պարտիզանական պատերազմից և մի քանի ամիս անց մահացել է Ալբանիայի հյուսիսում։
Ամբողջ պայքարի ընթացքում նա կորցել է ընտանիքի 22 անդամների։
Նրա հայտնի մեջբերումն է`
Կյանքն առանց գիտելիք նման է առանց զենք պատերազմի[2]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mehmet Bislimi, Shote Galica / Qerime Halili 1895 - 1927 (Albanian), Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին, Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին, «Shota e Radisheves, ishte moter e gjashte vellezerve...njohu Azem Galicen, me te cilin u martua ne vitin 1915»
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Elsie, Robert (2010 թ․ նոյեմբերի 15). Historical Dictionary of Kosovo (անգլերեն). Scarecrow Press. ISBN 9780810874831.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elsie, Robert (2004). Historical Dictionary of Kosova. The Scarecrow Press. стр. 63–. ISBN 978-0-8108-5309-6.